9 հասանելի ու արդյունավետ մեթոդ ցելյուլիտից ազատվելու համար - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/22/2020

9 հասանելի ու արդյունավետ մեթոդ ցելյուլիտից ազատվելու համար

Ցելյուլիտը բավական տհաճ ու տարածված խնդիր է, որին կարող է բախվել ցանկացած կին: Այս կոսմետիկ խնդրից ազատվելը երբեմն շատ բարդ է լինում, սակայն քչերին է հայտնի, որ կան շատ արդյունավետ ու հասանելի հնարքներ, որոնք կօգնեն ազատվել ցելյուլիտից ու ձեռք բերել գեղեցիկ, հարթ մաշկ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:



Շարակցական հյուսվածքների համար օգտակար մթերքի գործածություն

Ցելյուլիտից ազատվելու համար հարկավոր է օգտագործել լիզին ամինաթթվով հարուստ մթերք, քանի որ այս տարրը շատ կարևոր դեր է խաղում շարակցական հյուսվածքներում կոլագենի կուտակման գործընթացում: Լիզինով հարուստ են ընկուզեղենն ու ամբողջական հացահատիկը, ինչպես նաև կարմիր մսով ձկնատեսակները:

Հակացելյուլիտային մերսում

Հակացելյուլիտային հատուկ սարքերի գործածությամբ մերսման պրոցեդուրաները նույնպես կարող են շատ օգտակար լինել: Սա պայմանավորված է նրանով, որ դրանք խթանում են արյան շրջանառությունն ու օգնում են հարթեցնել մաշկը:

Շերտազատում

Ակտիվ բաղադրիչներ պարունակող շերտազատող միջոցների կիրառությունը, ինչպես նաև թույլ հարվածներով մերսումը նույնպես խթանում են արյան շրջանառությունը՝ դրանով իսկ կանխելով ցելյուլիտի առաջացմանը:

Հակաբեղմնավորիչ միջոցի փոփոխություն

Եթե ցելյուլիտն ի հայտ է գալիս կամ ավելի ակնհայտ է դառնում հակաբեղմնավորիչ միջոցի ընդունման ֆոնին, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ ու փոխել դեղամիջոցը, քանի որ բեղմնականխիչ միջոցները նույնպես կարող են դառնալ ցելյուլիտի առաջացման պատճառ:

Ճիշտ կոշիկի ընտրություն

Մշտապես բարձրակրունկներ կրելը վնասում է երակներն ու նպաստում ազդրերին ցելյուլիտի առաջացմանը, ուստի առօրյայում հարկավոր է նախապատվությունը տալ հարմարավետ ու անվնաս կոշիկներին ու հնարավորինս հազվադեպ կրել բարձրակրուկներ:

Կոնտրաստային ցնցուղ

Ցելյուլիտի դեպքում շատ օգտակար կարող է լինել նաև կոնտրաստային ցնցուղը: Այս պրոցեդուրան օգնում է ավելի պիրկ դարձնել մաշկն ու ազատվել ցելյուլիտից:

Վնասակար սովորությունների բացառում

Ալկոհոլը, ծխախոտն ու անգամ արևի ճառագայթները չարաշահելու դեպքում կարող են խիստ վնասակար ազդեցություն ունենալ շարակցական հյուսվածքների վրա, ուստի ցելյուլիտից խուսափելու համար հարկավոր է նվազագույնի հասցնել դրանց ազդեցությունը:

Յոգա

Պարբերաբար յոգայով զբաղվելն օգնում է երկու անգամ նվազեցնել ցելյուլիտի առաջացման հավանականությունը: Յոգան ոչ միայն նվազեցնում է սթրեսի մակարդակը, այլև ամրապնդում է մկանային համակարգն ու բարելավում արյան շրջանառությունը՝ դրանով իսկ կանխելով ցելյուլիտի առաջացումը կամ դարձնելով այն քիչ նկատելի:

Լիպոսակցիա

Լուրջ դեպքերում, երբ ցելյուլիտի դեմ պայքարի բոլոր միջոցներն անարդյունավետ են լինում, օգնության կարող է հասնել լիպոսակցիան: Այս պրոցեդուրան ազատում է ցելյուլիտի առաջացման պատճառից՝ ավելորդ ճարպային բջիջներից, որոնց կուտակումներն էլ դառնում են մաշկի անհարթության պատճառ:



Комментариев нет: