«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը կուղղվի 2 թատրոնի վերանորոգմանը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/02/2020

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը կուղղվի 2 թատրոնի վերանորոգմանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` կից հրապարակելով լուսանկարներ.

««Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։
Այցելեցի նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված, շուտով կվերսկսի իր աշխատանքը»։


Комментариев нет: