«Փոքր տղաս է, բայց կարծես մեծ մարդ լինի». Օլյա Հակոբյանը` իր և Աբել Աբելյանի որդու` Ռոբերտի 6-ամյակի, նախասիրությունների ու առաջին դասարան գնալու մասին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/10/2020

«Փոքր տղաս է, բայց կարծես մեծ մարդ լինի». Օլյա Հակոբյանը` իր և Աբել Աբելյանի որդու` Ռոբերտի 6-ամյակի, նախասիրությունների ու առաջին դասարան գնալու մասին

 Դերասանուհի Օլյա Հակոբյանի և դերասան Աբել Աբելյանի որդին` Ռոբերտը, այսօր տոնում է ծննդյան 6-ամյակը: 

«Քանի որ Էրիկի ծննդյան օրը բացօթյա պայմաններում ենք նշել, պիկնիկ ենք ունեցել, այս անգամ ևս որոշեցինք նշել այդ տարբերակով: Խուսափել եմ հյուրեր հրավիրելուց, պատասխանատվություն չեմ ուզում կրել այդ առումով` կապված համաճարակային իրավիճակի հետ: Ռոբերտն էլ մանկապարտեզի ընկերներին բավականին երկար ժամանակ է չի տեսել, այնպես որ, բարեկամական մթնոլորտ կլինի»,-ասաց նա:

Օլյայի խոսքով` Ռոբերտը ծննդյան տորթն ու նվերներն ինքնուրույն է ընտրել. «Տորթը բավականին երկար է ընտրել, բարդ տորթ է, վրան նինջաներ են: Նվերները նույնպես ինքնուրույն է ընտրել, որոնք հիմնականում «Մարվել»-ի հերոսներն են: Դեռ ավելի վաղ տարիքից բավականին ինքնուրույն երեխա է եղել, փոքր տղաս է, բայց կարծես մեծ մարդ լինի: Բոլորն են նկատում, որ շատ հասուն է»:

Խոսելով երեխայի նախասիրությունների մասին` Օլյան ասաց. «Ինչպես բոլոր երեխաները, Ռոբերտն էլ սմարթֆոններից մի փոքր կախում ունի, բայց աշխատում ենք չսատարել: Մասնակցում է եղբոր հետ բակային խաղերի: Ունեն ընկեր, ով ընդամենը 2 տարեկան է: Նրան շատ են սիրում, խաղում են հետը, իրենց ամենամոտ ընկերն է»:

Դերասանուհին նշեց, որ իրեն ավելի շատ նման է ավագ որդին` Էրիկը, թեև Ռոբերտն էլ նմանություններ ունի.. «Ռոբերտը շարժուձևով է ինձ նման, իսկ բնավորության գծերով անհատ է: Մեծ որդիս է ինձ շատ նման թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ»:

Այս տարի Ռոբերտի համար յուրահատուկ տարի է. օրեր անց նա առաջին անգամ դպրոց կգնա. «Շատ լավ է տրամադրված, սպասում է: Դպրոցից փոքրիկ տեսանյութ էին խնդրել նկարահանել, որ երեխայի հետ ծանոթանային: Տեսանյութում Ռոբերտն ասում է, որ լավ է սովորելու, որովհետև շատ խելացի է: Դպրոցին կից նաև որևէ խմբակ կհաճախի: Մոտ 6 ամիս է տանն է եղել, քանի որ մանկապարտեզները փակ էին, այս ընթացքում ոչինչ չենք արել` համաճարակով պայմանավորված: Սեպտեմբերի 15-ից կհաճախի դպրոց»:

Մարիամ Խաչատրյան

Комментариев нет: