Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/10/2020

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

 Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել:


Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:

Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվել են մեկուսացման մեջ:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 323 մարդու մոտ, որոնցից 283-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 38, ընդհանուր մեկուսացված են 55 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 97 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12 599 փորձանմուշի հետազոտություն:

Комментариев нет: