Վիտամինային աղբյուր. հայկական ամառային աղցանների 5 բաղադրատոմս (ՖՈՏՈ) - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/09/2020

Վիտամինային աղբյուր. հայկական ամառային աղցանների 5 բաղադրատոմս (ՖՈՏՈ)


Ինչպե՞ս կարելի է ընդամենը 30 րոպեում պատրաստել համեղ, թեթև ու վիտամիններով հարուստ աղցան


Հայկական խոհանոցն առանձնանում է համեղ աղցանների լայն տեսականիով, որոնց հիմնական բաղադրիչներից է բանջարեղենն ու տարբեր տեսակի կանաչեղենը։ Ներկայացնում ենք ընդամենը 30 րոպեում պատրաստվող համեղ ու հագեցնող աղցանների բաղադրատոմսեր։


«Ամառային» աղցան կտավատի ձեթով

Բաղադրիչներ

լոլիկ – 2 հատ
վարունգ – 4 հատ
բողկ – 1 հատ
կտավատի ձեթ – 2 ճաշի գդալ
արևածաղկի ձեթ – 2 ճաշի գդալ
կտավատի սերմեր – 1,5 ճաշի գդալ
համեմ
սամիթ


Պատրաստման եղանակը

Լվանալ և մանր կտրատել վարունգը, լոլիկն ու բողկը։ Կանաչեղենը կտրատել ու խառնել բոլոր բաղադրիչները խորը ափսեի մեջ։ Ավելացնել կտավատի և արևածաղկի ձեթը։ Աղ անել, ավելացնել կտավատի սերմերն ու լավ խառնել։




Կարմիր լոբիով ու չամիչով հայկական աղցան

Բաղադրիչներ

կարմիր լոբի – 200 գրամ
սոխ – 2 հատ
քացախ – 2 ճաշի գդալ
չամիչ – 1 ճաշի գդալ
բուսայուղ
սխտոր – կես պճեղ
կանաչի` ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը

Կարմիր լոբին մաքրել, լվանալ, վրան լցնել սառը ջուր ու եփել։ Թափել մնացած հեղուկը, ավելացնել աղ, պղպեղ, կտրատած կանաչին, մանր քերած սխտորն ու չամիչը։ Զարդարել սոխի բարակ օղակներով։


Սմբուկով և լոլիկով աղցան

Բաղադրիչներ

սմբուկ – 1 հատ
լոլիկ – 1 հատ
բուլղարական պղպեղ – 1 հատ
սոխ
մաղադանոս
արևածաղկի ձեթ


Պատրաստման եղանակը

Սմբուկը լվանալ, կլպել ու կտրատել խոշոր կտորներով։ Աղ ավելացնել ու թողնել 10–15 րոպե, որպեսզի հեղուկն ու դառնահամը դուրս գա։ Այնուհետև տապակել արևածաղկի ձեթով, ավելացնել սոխ։ Մանր կտրատել լոլիկն ու պղպեղը։ Բոլոր բանջարեղենը լցնել ափսեի մեջ, ավելացնել կանաչի և աղ։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև քացախ։



Հավի փափկամսով ու գազարով աղցան


Բաղադրիչներ
հավի փափկամիս – 500 գրամ
գազար – 2–3 հատ
ձու – 2 հատ
սխտոր
մայոնեզ


Պատրաստման եղանակը

Խաշել հավի փափկամիսը, այնուհետև կտրատել։ Գազարը քերել քերիչով։ Ձվերը խաշել ու կտրատել խորանարդիկներով։ Բոլոր բաղադրիչները տեղափոխել աղցանի համար նախատեսված ափսեի մեջ, ավելացնել աղ, մանրացրած սխտորը, մայոնեզն ու լավ խառնել։



Ավելուկով ավանդական աղցան


Բաղադրիչներ

ավելուկ – 100 գրամ
սոխ
ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Ավելուկը լվանալ, չորացնել ու եփել թեթևակի աղ արած ջրում։ Թափել ավելորդ ջուրը։ Կտրատել սոխը ու տապակել ձիթայուղի մեջ, ավելացնել կտրատած ավելուկը և շոգեխաշել ևս մի քանի րոպե։ Ավելացնել պղպեղ, աղ ու խառնել։

Բարի ախորժակ
































Комментариев нет: