Կալցիումով հարուստ 5 միրգ, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/07/2020

Կալցիումով հարուստ 5 միրգ, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում

Կալցիումը մարդու օրգանիզմի համար ամենակարևոր ու օգտակար տարրերից մեկն է, որ ոչ միայն ամրապնդում է ոսկրային հյուսվածքները, այլև նվազեցնում է զարկերակային ճնշումն ու դրական ազդեցություն է ունենում տարբեր օրգանների վրա։


Այս տարրը պետք է անպայման բավարար քանակությամբ առկա լինի մարդու սննդակարգում, այլապես դրա դեֆիցիտը կարող է մի շարք տհաճ խնդիրներ առաջացնել։ Այնուամենայնիվ քչերին է հայտնի, որ այս անչափ կարևոր տարրի բավարար քանակությունն ստանալու համար պարզապես հարկավոր է մի փոքր վերանայել սննդակարգն ու դրանում ներառել շատ տարածված ու հասանելի սննդամթերքի տեսակներ, որոնց մեծ մասը կա յուրաքանչյուրի խոհանոցում։

Սովորաբար կալցիումով հարուստ մթերքն ասոցացվում է կաթնամթերքի հետ, քանի որ այն համարվում է այս տարրի լավագույն աղբյուրը, սակայն միևնույն ժամանակ կան կալցիումով հարուստ որոշ մրգեր, որոնք կօգնեն ավելի բազմազան դարձնել սննդակարգն ու միաժամանակ ստանալ այս կաևոր հանքանյութի անհրաժեշտ չափաբաժինը։ Մասնագետները ներկայացրել են կալցիումով հարուստ 5 համեղ ու օգտակար միրգ, որոնք հարկավոր է անպայման ամենօրյա սննդակարգի մասը դարձնել։

Ծիրանաչիր

Կալցիումով հարուստ մրգերի ցանկը գլխավորում է ծիրանաչիրը։ Կալցիումի օրական անհրաժեշտ չափաբաժինը 1000 մգ է, իսկ ընդամենը մեկ բաժակ կտրատած ծիրանաչիրը կարող է ապահովել այդ չափաբաժնի շուրջ 14%-ը։

Կիվի

Այս փոքրիկ կանաչ միրգը հարուստ է ոչ միայն կալցիումով, այլև վիտամին С-ով։ Մեկ բաժակ կիվին պարունակում է 61 մգ կալցիում։ Ատամներն ու ոսկորներն ամրապնդելու համար կարելի է կիվին ուտել հում վիճակում կամ խմել հյութի տեսքով։

Նարինջ

Նարինջը կալցիումի ու վիտամին С-ի լավագույն աղբյուրներից մեկն է։ Մեկ խոշոր նարինջն օրգանիզմին տալիս է մոտ 74 մգ կալցիում։

Հատապտուղներ

Կալցիումի շատ պարզ ու համեղ աղբյուր կարող են լինել մոշը, ելակն ու ազնվամորին։ Օրինակ՝ մեկ բաժակ մոշը պարունակում է մոտ 42 մգ կալցիում։ Հատապտուղները կարելի է ավելացնել աղցաններին կամ ուտել թարմ վիճակում։

Արքայախնձոր

Այս համեղ միրգը հարուստ է ոչ միայն կալցիումով, այլև մի շարք այլ վիտամիններով ու հանքանյութերով։ Սակայն հարկ է հիշել, որ արքայախնձորը խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետով հիվանդներին, քանի որ այն կարող է ազդել արյան մեջ շաքարի մակարդակի վրա։

Комментариев нет: