Սալմա Հայեկը 54-ամյակին ընդառաջ պարծեցել է գեղեցիկ կազմվածքով (լուսանկարներ) - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

9/04/2020

Սալմա Հայեկը 54-ամյակին ընդառաջ պարծեցել է գեղեցիկ կազմվածքով (լուսանկարներ)

Մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկը սեպտեմբերի 2-ին դարձել է 54 տարեկան: Ինչպես գրում է Корреспондент-ը, տարեդարձի նախօրեին հոլիվուդյան դերասանուհին լուսանկարվել է և Instagram-ում հրապարակել նոր լուսանկարները:


«Գուշակեք, թե ով է վաղը դառնում 54 տարեկան: Ի դեպ, լուսանկարը հին չէ», -լուսանկարներից մեկին կից գրել է դերասանուհին, որն այս օրերին ամուսնու՝ միլիարդատեր Անրի Պինոյի հետ հանգիստն է վայելում Հունաստանում:


Մեկ այլ լուսանկարին կից Հայեկը գրել է, որ «հպարտ և շնորհակալ է իր ապրած 54 տարիների համար», ինչպես նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներից բարեմաղթանքների համար։




Комментариев нет: