Ձիթապտղի 4 կարևոր հատկությունները, որոնց մասին դուք անգամ չեք էլ կռահել - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/13/2020

Ձիթապտղի 4 կարևոր հատկությունները, որոնց մասին դուք անգամ չեք էլ կռահել

 Ձիթապտուղը կարևորագույն վիտամինների, հանքանյութերի, մակրոէլեմենտների և միկրոէլեմենտների հզոր աղբյուր է, որոնք կարևոր են ինչպես ոսկրերի առողջության, այնպես էլ մաշկի փայլի համար։



Harper's Bazaar–ը ներկայացնում է ձիթապտղի կարևոր հատկությունները։


Դանդաղեցնում է ծերացման պրոցեսը


Ձիթապտուղն ունի հզոր հակաօքսիդանտ հատկություններ։ Այն հարուստ է A և E վիտամիններով, որոնք պաշտպանում են օրգանիզմը ազատ ռադիկալներից` կանխելով օքսիդացման պրոցեսները, որոնք ոչ միայն կարող են դառնալ խրոնիկ հիվանդությունների զարգացման պատճառ, այլև զգալիորեն արագացնում են ծերացման պրոցեսը։ Ձիթապտղի հակաօքսիդանտային արժեքն ավելանում է լյուտեինի և պոլիֆենոլների բարձր պարունակության շնորհիվ։


Դրական է ազդում սրտի աշխատանքի վրա


Ձիթապտղի կանոնավոր օգտագործումն կանխարգելում է սիրտ–անոթային հիվանդությունների զարգացումը։ Օլեինային թթվի բարձր պարունակության շնորհիվ ձիթապտուղը խթանում է «լավ» խոլեստերինի աշխատանքն ու արգելափակում է «վատի» արտադրությունը։ Բացի այդ, ձիթայպտուղը հարուստ է բնական հանքանյութերով, որոնք ամրապնդում են սրտամկաններն ու անոթների պատերը։


Բարելավում է ոսկրերի վիճակը


Ձիթապտուղը բարելավում է ոսկրերի վիճակը և կանխում օստեոպորոզի զարգացումը։ Այս հիվանդությունն առաջանում է ոսկրային հյուսվածքի կառուցվածքում տեղի ունեցող տարիքային փոփոխությունների պատճառով, ինչի հետևանքով այն դառնում է ավելի փխրուն։ Օրգանիզմում նման փոփոխությունները սկսվում են արդեն 25 տարեկանից, այդ պատճառով կանխարգելիչ միջոցառումները պետք է սկսել որքան հնարավոր է շուտ։


Նպաստում է քաշի նվազեցմանը


Չնայած ձիթապտուղն ունի բարձր կալորիականություն, այն կարող է օգնել քաշի նվազեցման հարցում։ Պտուղները պարունակում են մոնոհագեցած ճարպաթթուներ` «օգտակար» ճարպեր։ Ուսումնասիրությունները հաստատել են, որ չհագեցած ճարպաթթուների (հագեցած ճարպաթթուների ամբողջական կամ մասնակի բացառման դեպքում) կանոնավոր օգտագործումը հանգեցնում է քաշի առողջ նվազեցմանը և կարգավորում է օրգանիզմում տեղի ունեցած բազմաթիվ պրոցեսներ։ Բացի այդ, ձիթապտուղը միջին շղթայական տրիգլիցերիդների աղբյուր է։ Դրանք լիպիդային միացություններ են, որոնք հեշտությամբ մասնատվում են օրգանիզմում և բարենպաստ են ազդում նյութափոխանակության վրա։ Հեշտ մարսվելու և յուրացվելու շնորհիվ օրգանիզմն այդ տրիգլիցերիդներն օգտագործում է որպես վառելիք, և դրանք չեն կուտակվում ճարպային նստվածքներում։

No comments:

READ MORE