33-ամյա ռուս մդոդելը մահացել է Իտալիայում դժբախտ պատահարի հետևանքով․ մանրամասներ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/11/2020

33-ամյա ռուս մդոդելը մահացել է Իտալիայում դժբախտ պատահարի հետևանքով․ մանրամասներ



 Իտալիայում՝ Սարդինիա կղզու մոտակայքում, մահացել է ռուս մոդել Գալինա Ֆյոդորովան։ Բլոգերը բավականին հայտնի էր Ինստագրամում և ուներ բազմաթիվ երկրպագուներ։ Վերջին տարիներին աղջիկն ապրում էր Փարիզում։

Նրա մահվան մասին հայտնել է մայրը՝ հրապարակում անելով մահացած դստեր ինստագրամյան էջում։

«Սիրելի բարեկամներ, մահացել է իմ աղջիկը, 33 տարեկանում, խեղդվել է դժբախտ պատահարի հետևանքով։ Մեծ ալիքի հետևանքով շրջվել է այն նավակը, որի վրա եղել է նա և իմ աղջիկը, չնայած որ կարողացել է լողալ, բայց խեղդվել է, փրկարարները շատ ուշ են տեսել և չեն կարողացել նրան ժամանակին դուրս բերել: Նա շատ էր սիրում ծովը, բայց ծովը խլեց նրան ինձնից»,- գրել է մահացածի մայրը։

Աղջկա հետ կատարվածի մասին լուրը բավականին տխրեցրել է նրա ինստագրամյան հետևորդներին, ովքեր րոպեների ընթացքում հեղեղել են մոր հրապարակումը ցավակցական խոսքերով։

No comments:

READ MORE