Նարե Գևորգյանը նշել է 30-ամյակը և խոսել ծրագրերի մասին. Տեսանյութ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/24/2020

Նարե Գևորգյանը նշել է 30-ամյակը և խոսել ծրագրերի մասին. Տեսանյութ


Երգչուհի Նարե Գևորգյանը երեկ նշել է հոբելյանական 30-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել: Tert.am Life-ը ներկա է եղել խնջույքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:


Նարեն ասաց, որ տոնական օրն իր համար սկսվել է կեսգիշերի անակնկալով: «Կոլեգաներս ինձ ասացին, որ 23:55 գնամ ու միասին նշենք ծննդյանս օրը: Այդ ժամին շամպայնի բաժակները ձեռքերում պահած` սպասում էինք 00:00-ին: Ծիծաղելի էր շատ, առանց ավելորդությունների այդպես նշեցինք: Հետո պարզվեց, որ ընկերուհիներս` Մարինկա Խաչատրյանը և Լենա Ղազարյանը, 23:30-ից դրսում` մեքենայի մեջ սպասում էին, որ գան ինձ շնորավորելու: Նրանք իրենց էջերում սթորի բաժնում ասել էին այդ մասին, բայց փակել էին իմ էջը, որ չտեսնեմ: Չնայած չգիտեի, որ գալու են, սպասում էի նրանց ու նեղսրտել էի, որ չեն գալիս: Լենան կեսօրին ասել էր, որ մի փոքր շուտ կգա, բայց Մարինկայից ընդհանրապես լուր չունեի: Ընկերներս եկան, շնորհավորեցին ու անակնկալի բերեցին ինձ»,-ասաց նա և հավալեց, որ օրը շարունակել է ` ընտանիքի անդամների հետ տանը:



Նարեն ասաց, որ ծննդյան առթիվ «սև ու սպիտակ» խնջույք է կազմակերպել. «Հետևել եմ պարետատան ցուցումներին ու շատ մեծ խնջույք չեմ կազմակերպել, որոշեցի` 30-ամյակիս 30 հոգու հրավիրել: Հյուրերս այն մարդիկ են, որոնք կյանքիս տարբեր փուլերում կարևոր նշանակություն են ունեցել ինձ համար»:


Նա նշեց, որ ծննդյան տորթը հատուկ թեմայով է լինելու. «Բազմահազարանոց տորթերից ընտրել եմ ամենահայկականը, որը շատ պատահական գտա: Տորթի վրա իսկական նուռ է լինելու: Պլանավորում էի նաև փոքրիկ թեմատիկ բրոշներ պատրաստել, որ հյուրերս ամրացնեն իրենց կրծքին, բայց չհասցրի: Մնացած ամեն ինչ իմ սրտով է, հայկական շունչ կա ամեն ինչի մեջ»:


Երգչուհին նաև նշեց, որ մինչև հիմա տոնական տորթի մոմերի հետ երազանքներ է կապում: «Երեկվանից մտապահել եմ երազանքներս, որոնք չեն փոխվելու այսօր, նույն երազանքներն եմ մտապահելու: Իմ երազանքներն իրականանում են, մեծ հույսով եմ դրանք մտապահում: Ճիշտ է, քիչ-քիչ, մի փոքր ոչ իմ պատկերացրածի նման, բայց կարևորը` դրանք կատարվում են»,-ասաց նա:




Նարեի խոսքով` արդեն զգում է, որ 30-ն իր հետ փոփոխություններ է բերելու: «Կարծես մեկ գիշերվա մեջ հասունացած լինեմ: Երբ 12-ի զանգերը հնչեցին, իմ ներսում ինչ-որ բան փոխվեց: Մինչև 30-ը կարող էի ինձ թեկուզ ինչ-որ մանկական քայլեր թույլ տալ, 30-ից հետո դա արդեն անհնար է: Այնպիսի զգացողություն ունեմ, որ 30-ից հետո իմ կյանքում շատ բան է փոխվելու,- ասաց նա և ընդգծեց, որ իր առջև նպատակներ է դրել, որոնք պետք է առաջիկայում իրագործի, - Հիմա ինձ կայացած մարդ եմ համարում, որովհետև հասել եմ մի կետի, որտեղ ինձ լավ եմ զգում: Կան մարդիկ, ովքեր նպատակների իրագործումը ինչ-որ տարիքի հետ են կապում: Այդ մոտեցումն ինձ համար սխալ է, չպետք է սպասել վաղվա օրվան, պետք է գործել այսօր»:


Ըստ երգչուհու` միշտ մտածել է, որ ժամանակն իրեն չի հերիքում: «Միշտ մտածել եմ, որ այն թչում է, իսկ ես չեմ հասցնում ինչ-որ բան անել: Ես ուզում եմ անել ամեն ինչ, բայց չեմ հասցնում անել, այդ պատճառով էլ ժամանակն ինձ միշտ քիչ է թվում,-ասաց Նարեն և հավելեց, որ վերջին 10 տարում արել է այն, ինչ չէր արել մինչ այդ,-Ունեցել եմ հյուրախաղեր, տեսահոլովակներ: Ես չէի էլ մտածի, որ այս ամենին կհասնեմ: Իմ ամենամեծ ձեռքբերումը հենց իմ հանդիսատեսին գտնելն է: Նրանք էլ ինձ գտան ու սիրեցին հենց այն ոճում, որով ես ներկայանում եմ: Ուրախ եմ, որ թեկուզ փոքր քանակով հանդիսատեսն ինձ սիրում է հայրենասիրական ոճում, քանի որ այն իմ ներսից է գալիս»:

Комментариев нет: