Մալաթիայի ոստիկանները հաղորդման հաջորդ օրը բացահայտեցին 30-ամյա տղամարդու դանակահարության դեպքը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/08/2020

Մալաթիայի ոստիկանները հաղորդման հաջորդ օրը բացահայտեցին 30-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Սեպտեմբերի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով 30-ամյա մի տղամարդ է բուժօգնության դիմել:

Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն: Ոստիկաններն արձանագրել էին որտեղից, ինչ ախտորոշմամբ է քաղաքացին հիվանդանոց դիմել: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նրան դանակահարել էին:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Եվ հաղորդումից մեկ օր անց պարզվեցին ոչ միայն դեպքի վերաբերյալ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, տուժողը մարմնական վնասվածքը ստացել էր Բաբաջանյան փողոցի պանդոկում ծագած վեճի հետևանքով: Խմբային վեճը ծեծկռտուքի էր վերածվել, որի ժամանակ էլ նույն փողոցի 26-ամյա մի բնակիչ դանակահարել էր նրան:
Սեպտեմբերի 4-ին կասկածյալը Վերին Շենգավիթի 2-րդ փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

Комментариев нет: