«Օրս սկսվում է կարևոր մարդու զանգով»․ Էլեն Ասատրյանը՝ անձնականի, նոր համգործակցությունների և «Հարս չկա» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի մասին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/12/2020

«Օրս սկսվում է կարևոր մարդու զանգով»․ Էլեն Ասատրյանը՝ անձնականի, նոր համգործակցությունների և «Հարս չկա» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի մասին

Դերասանուհի Էլեն Ասատրյանը  շուտով կներկայանա մի շարք նորություններով, որոնք կլինեն թե՛ երգարվեստում, թե՛ դերասանական ասպարեզում։




Էլենը շուտով զուգերգով հանդես կգա երգիչ Նիկ Եգիբյանի հետ, որի պրեմիերան նախատեսվում է մոտակա ժամանակներս։ Երգի անվանումը դեռևս հստակ որոշված չէ, խոսքերի հեղինակը Վլադմիր Պողոսյանն է։

Բացի Նիկ Եգիբյանի հետ զուգերգը, երիտասարդ երգչուին ունի ևս երկու նոր երգ, որոնք երկուսն էլ տեսահոլովակ կունենան: Երգերից մեկը զուգերգ է երգիչ Գևորգ Մկրտչյանի հետ, այն շատ ռիթմիկ ու պարային երգ է լինելու։ Այս համագործակցությունը ևս լույս կտեսնի աշնանը։ Իսկ ինչ վերաբերում է մյուս երգին, ապա Էլենը դեռևս մանրամասներ չկարողացավ տրամադրել։

Դերասանուհին նաև զբաղվածություն ունի «Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում, որը հեռուստաէկրաններին կհայտնվի արդեն այս աշնանը՝ Արմենիա հեռուստաընկերությամբ։ Սիթքոմում հիմնական դերասանական կազմը պահպանվել է, բայց նոր դերասաններ ևս կավելանան թիմին։

ShowBiz.am-ի հետ զրույցում Էլենը բացի վերոնշյալ նորությունները հայտնելուց ավարտին է հասցրել նաև մեր կողմից կազված մտքերը՝ հետաքրքիր բացահայտումներ անելով իր, իր բնավորության, սովորությունների և նախասիրությունների մասին։

Առավոտս սկսվում է կարևոր մարդու զանգով։

Ես երբեք  չեմ վաճառվի։

Մտերիմ մարդիկ գիտեն, որ ես  շատ խոցելի ու սենտիմենտալ եմ։

Չեմ սիրում, երբ  կեղծում են ու նախանձում։

Իմ կյանքն անիմաստ կլիներ առանց  սիրո։

Հանուն սիրո պատրաստ եմ  շուռ տալ աշխարհը։

Սիրել՝ նշանակում է մի մարմնով ապրել երկու մարդու փոխարեն։

Քննադատություններին վերաբերվում եմ  նորմալ, եթե այն չի հասնում անձնական վիրավորանքի կամ գռեհկության։

Մի քանի տարի անց ես, կարծում եմ, կապրեմ իմ ստեղծած ընտանիքում՝ արդեն որպես կայացած մարդ և կին։

Մարդիկ չգիտեն, որ ես  շատ եմ ուզում, որ իրենք ևս լավ լինեն և տխրում եմ յուրաքանչյուրի անհաջողության համար։

Վաղուց ուզում էի  կտրել մազերս, և արեցի դա։

Մանկությանս ամենագեղեցիկ հուշերից է  մորաքրոջս բակն ու ամեն բան կապված այնտեղի հետ։


Շարունակությունը կարդացեք այստեղ


Комментариев нет: