Պահպանվող տարածք է տեղափոխել 247 մեքենա, որից 13-ի վարորդները եղել են ոչ սթափ. Տեսանյութ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/23/2020

Պահպանվող տարածք է տեղափոխել 247 մեքենա, որից 13-ի վարորդները եղել են ոչ սթափ. Տեսանյութ


Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, Երևան մտնող ճանապարհներին և մարզերում:


Սեպտեմբերի 14-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 247 տրանսպորտային միջոց, որից 13-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ, իսկ 234 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: 20 վարորդ վարչական տույժի է ենթարկվել մեքենայի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար:

Նույն ժամանակահատվածում ՃՈ ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարզերում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 92 տրանսպորտային միջոց, որոնցից երկուսը եղել են առանց համարանիշի, 60-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ, 17 մեքենաների ԱՊՊԱ պայմանագրերը ժամկետանց էին, իսկ 16 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության խախտման համար:

Комментариев нет: