Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 184-ով. Ունենք 84 առողջացած և 5 մահվան դեպք - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/13/2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 184-ով. Ունենք 84 առողջացած և 5 մահվան դեպք

 Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45862 դեպք, որոնցից 41659-ն` առողջացած, 916-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3005 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 238312 թեստավորում:



Այսպիսով` երեկ կատարվել է 3681 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 54 առողջացած:


Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 81 (կին), 53 (տղամարդ), 70 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։



Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 282 է:

No comments:

READ MORE