Porsche-ը ազդարարել է նորացված Panamera-ի շնորհանդեսի մասին - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/18/2020

Porsche-ը ազդարարել է նորացված Panamera-ի շնորհանդեսի մասին


Porsche ընկերությունը հրապարակել է Panamera նորացված լիֆթբեքի թիզերը, որի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 26-ին: Բացի այդ, գերմանացիները տարածել են «Հյուսիսային փական» ռեկորդի ամբողջական տեսանյութը, որտեղ դեռ չներկայացված մեքենան ցույց է տվել լավագույն ժամանակնը՝ «Ներկայացուցչական մեքենաներ» անվանակարգում, հայտնում է Autonews-ը:

Նորացված Panamera-ի ղեկին եղել է գերմանական ապրանքանիշի փորձարկող վարորդ Լարս Քերնը, որին հաջողվել է 7 րոպե 29,81 վայրկյանում անցնել լիարժեք 20,9 կիլոմետրանոց շրջանը, ինչը 0,30 վայրկյանով արագ է նախորդ ռեկորդակիր Mercedes-AMG GT 63 S-ից։


Գերմանացիները դեռեւս մանրամասներ չեն հաղորդել նորացված լիֆթբեքի վերաբերյալ: Ակնկալվում է, որ մեքենան կստանա արդիականացված օպտիկա, նոր դիֆուզոր եւ ներքին հարդարանքի որոշ փոփոխություններ:

Ենթադրվում է, որ Turbo վարկածով մոդելը ավելի հզոր կլինի, քան իր նախորդը, որի 4,4 լիտրանանոց տուրբո շարժիչը արտադրում է 550 ձիաուժ: Տեսանյութում երեւում է, որ նորույթը 634 ձիաուժ հզորություն ունի:

No comments:

READ MORE