Playboy-ի մոդելը նկարահանվել է պաշտպանիչ դիմակներից պատրաստված բիկինիով՝ ի նշան պանդեմիայի ավարտի - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/22/2020

Playboy-ի մոդելը նկարահանվել է պաշտպանիչ դիմակներից պատրաստված բիկինիով՝ ի նշան պանդեմիայի ավարտի

Playboy ամսագրի մոդելը բիկինի է պատրաստել պաշտպանիչ դիմակներից եւ նկարահանվել՝ ի նշան կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի: Այս մասին հայտնում է Daily Star-ը։


27-ամյա Յասմին Սանթոսը Instagram-ում լուսանկար է տեղադրել, որում նա կապույտ դռան ֆոնին ամբողջ հասակով է պատկերված: Հրապարակման մեջ գեոլոկացիայից հետեւում է, որ նա հանգստանում է հունական Միկոնոս առողջարանային կղզում:

Լուսանկարում մանեկենուհին կապույտ բժշկական դիմակներից պատրաստված ինքնաշեն լողազգեստ է հագել։ «Երբ այդ ամենն ավարտվի, մեզ մոտ դիմակներ կմնան։ Այնպես որ, ինչո՞ւ չգտնել նրանց նոր կիրառում»- գրել է նա։

Սանտոսը նաեւ պատմել է, որ երբ նման ձեւով եկել է լողափ, մարդիկ անվստահությամբ են նայել նրան, սակայն շուտով նրանք սովորել են իր «բիկինիին»: Աղջկա խոսքով՝ որոշ հանգստացողներ նույնիսկ հետաքրքրվել են, թե որտեղ է գնել նման հանդերձանք՝ որոշելով, որ այն իրական  ։

«Այն շատ հեշտ է պատրաստել. պարզապես «հագցրեք» ձեր կրծքին երկու պաշտպանիչ դիմակներ՝ կախված դրանց չափից», — պարզաբանել է մոդելը:


No comments:

READ MORE