Պատվաստանյութի դեմ շարժումը թափ է հավաքում․ պատճառները փորձել է ուսումնասիրել Financial Times-ը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/22/2020

Պատվաստանյութի դեմ շարժումը թափ է հավաքում․ պատճառները փորձել է ուսումնասիրել Financial Times-ը

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի ժամանակ մեծացել է մարդկանց թիվը, որոնք դեմ են պատվաստման։ Պատվաստման դեմ ակտիվորեն քարոզում են Համացանցում եւ կիրառում տարբեր գործիքներ հնարավորինս շատ մարդկանց համոզելու համար, գրում է Financial Times-ը։

Մայիսին YouGov ընկերության հետազոտությունը ցույց էր տվել, որ չափահաս ամերիկացիների ավելի քան 55 տոկոսը մտադիր էր պատվաստվել COVID-19-ի դեմ։ Հուլիսի վերջում այդ ցուցանիշն անկել է՝ հասնելով 41 տոկոսի։


Բազմաթիվ մարդիկ, որոնք նախկինում երբեք անգամ չէին խոսի այդ մասին, այժմ ասում են, որ պատվաստումների դեմ լոբբին այնքան էլ սխալ չէ»,-թերթը մեջբերում է Լոնդոնի հիգիենայի եւ տրոպիկական բժշկության դպրոցի «Վստահություն պատվաստանյութին» նախագծի ղեկավար Հեյդի Լարսոնի խոսքերը, հաղորդում է Forbes-ը։

Բրիտանական Wellcome Trust կազմակերպություն անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ, օրինակ, Ֆրանսիայում մարդկանց առնվազն կեսը հավատում է պատվաստանյութի անվտանգությանը։ Վստահության ամենացածր մակարդակը գրանցվել է Ուկրաինայում՝ ընդամենը 29 տոկոս։

Ռուսաստանում եւ Չինաստանում արդեն կա մեկական հաստատված պատվաստանյութ, որոնք ստեղծվել են տասն ամսում։ Դա մարդկանց շրջանում մտահոգություն է առաջացրել, դեղագործական ընկերությունների որոշ ղեկավարներ նախազգուշացրել են այդքան կարճ ժամկետում ստեղծված պատվաստանյութի ռիսկերի մասին։

Կասկածների համար մեկ այլ առիթ է այն, որ պատվաստանյութի հեղինակներն օգտագործում են համեմատաբար նոր տեխնոլոգիա ՌՆԹ-ի հիման վրա, նշում է FT-ը։

Պատվաստանյութի շուրջ հստակ կասկածները տարբերվում են երկրից երկիր, սակայն դրանք արտահայտում են մարդիկ, որոնք սովորաբար չեն հետաքրքրվում դավադրության տեսություններով, գրում է FT-ը։ Նրանցից շատերն ունեն բարձրագույն կրթություն եւ կարող են ունենալ ինչպես լիբերալ, այնպես էլ պահպանողական հայացքներ։

2019 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Facebook-ում գովազդը տարածվում է միայն երկու աղբյուրից՝ կալիֆոռնիական Stop Mandatory Vaccination եւ The World Mercury Project ընկերություններից, որոնք երկուսն էլ դեմ են պատվաստմանը։

No comments:

READ MORE