«Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել է COVID-19-ի թեստավորման լաբորատորիաների ցանկը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

8/17/2020

«Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել է COVID-19-ի թեստավորման լաբորատորիաների ցանկը

Այսուհետ #Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն եւ նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ #ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել #ՊՇՌ հետազոտություն եւ թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։

Օդանավակայանը, մասնավորապես, հայտնում է.

«COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկ

Այսուհետ #Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն եւ նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ #ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել #ՊՇՌ հետազոտություն եւ թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Ստորեւ ներկայացված է COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը:

Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երեւան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում:

Նշենք, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։

Մինչեւ հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը»։

Комментариев нет: