Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում, բախվել են BMW-ն ու մոտոցիկլը. մանրամասներ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/25/2020

Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում, բախվել են BMW-ն ու մոտոցիկլը. մանրամասներ


Այսօր՝ օգոստոսի 25-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մոտոցիկլավարին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը:

Комментариев нет: