ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։ Կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ: Չխնայելով սեփական կյանքը, խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ: Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը: Կենսագրություն Ռուբեն Ռազմիկի Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի ք. Դիլիջանում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության: Ամուսնացած է. ունի երկու երեխա: 2012 թ-ին Ռ․ Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Տեսանյութը՝ քիչ անց»:
Լրահոս
Translate
8/21/2020
New
Ազգային հերոս Սանամյանը, խմբի մարտիկների հետ միասին, հետախուզմամբ հայթայթել է արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ. ՀՀ ՊՆ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
կարդացեք նաև
-
Խոյ: Օրը բարենպաստ է նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում, զբաղվում են կոմերցիայով կամ գործնական միջոցառում...
-
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ռեալիթի շոուի նկարահանման հրապարակում հայտնվել է առանց դիմահարդարման։ Համապատասխան նկարները հրապարակե...
-
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 19-ին ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և...
-
Այս անգամ ես ձեզ ցույց կտամ իսկական Hollywood-ը։ Hollywood, որտեղ կարելի է մոտ լինել համաշխարհային մեծության աստղերին, բարձրանալ այն նույն...
-
հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրիլա» խաղատան դիմաց ...
-
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ «Կարմիր շրթներկը երբեք սխալ չի լինում, հատկապես ա...
-
Ավտովթար-հրդեհ Երևանում.Opel-ը վերածվել է մոխրակույտի.վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներըհուլիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դեռևս անհայտ ...
-
«Խեղճ Պուտին, ի՞նչ խոսի սրանց հետ», Լուկաշենկոն ցավում է Պուտինի համար ու խոսելու հարթակ է տրամադրում Մոսկվային ու Կիևին: Զելենսկին առավոտ...
-
Այսօր ռուսաստանցիների համար իրենց բուտիկների դռները փակել են Louis Vuitton, Givenchy, Fendi, Dior եւ այլ լյուքսային բրենդերը։ Նրանց հետեւել...
Комментариев нет:
Отправить комментарий