Օգոստոսի 10-ին կայացավ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
«Նոայի» պատմության առաջին եվրագավաթային մրցակիցը լինելու է ղազախական «Կայրաթը», որտեղ հանդես է գալիս Կամո Հովհաննիսյանը: Հանդիպումը տեղի է ունենալու մրցակցի հարկի տակ:
«Ալաշկերտին» բաժին հասավ մակեդոնական «Ռենովա» ակումբը: Խաղը կկայանա Հայաստանում:
«Շիրակի» մրցակիցը ռումինական «Ստյաուան» է, որի հետ անցյալ տարի մրցեց «Ալաշկերտը»: Խաղը տեղի կունենա մրցակցի հարկի տակ:
«Ժիլինան», որի կազմում հանդես է գալիս Վահան Բիչախչյանը, հյուրընկալվելու է Ուելսի «Նյու Սենտս» ակումբին:
Комментариев нет:
Отправка комментария