Վաղվանից հոկտեմբերը գալիս է․ Գագիկ Սուրենյան - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/21/2020

Վաղվանից հոկտեմբերը գալիս է․ Գագիկ Սուրենյան

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


  «Վաղվանից երկու օրով հոկտեմբերը գալիս է ու հետ գնա։ Չզարմանաք»։ Երևան քաղաքում՝ oգոստոսի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:   Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Օգոստոսի 21-ին երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 22-23-ին կնվազի 11-13 աստիճանով:

No comments:

READ MORE