Վենգերը մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/14/2020

Վենգերը մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը, տեղեկացնում է ֆրանսիական Le10Sport-ը։

70-ամյա մասնագետը Կիկե Սետյենին փոխարինելու գլխավոր հավակնորդներից էր։ Կատալոնացիները նույնիսկ բանակցություններ էին սկսել ֆրանսիացու հետ, որոնք լավ մեկնարկ էին ունեցել, սակայն պայմաններին ծանոթանալուց հետո Վենգերը մերժել է «կապտանռնագույների» առաջարկը։


Բանն այն է, որ իսպանական ակումբը մեկ տարվա պայմանագիր էր առաջարկելու մասնագետին, քանի որ 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է հրավիրել Չավիին, որը այս պահին «Ալ Սաադի» ղեկին է։

Ավելի վաղ Վենգերը հայտարարել էր, որ կվերադառնա մարզչական աշխատանքին, եթե նրան առաջարկեն օպտիմալ պայմաններ։

No comments:

READ MORE