Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով․ Ջոն Բոլթոն - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/11/2020

Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով․ Ջոն Բոլթոն


Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով․ դա կորուստ է երկու ժողովուրդների, Ադրբեջանի և Հայաստանի համար։ Այս մասին, ըստ 168.am-ի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

Ջոն Բոլթոնը պարզաբանել է՝ ինչ նկատի ուներ, երբ Հայաստան այցի ժամանակ հայտարարում էր, թե ՀՀ վարչապետը հիանալի դիրքերում է նաև ԼՂ հարցով վճռական որոշում կայացնելու համար։


«Ես ժողովրդավարական հասարակությունում ապրելու փաստն էի արձանագրում, երբ երկրի նոր ղեկավարն է պաշտոն ստանձնում։ Դա ժամանակահատված է՝ տեսնելու, թե միջազգային հակամարտությունները, հատկապես նրանք, որոնք փակուղում են, արդյոք հնարավորություն ունեն փակուղուց դուրս գալու։ Նախնական հանդիպումների ժամանակ հուսադրող նշաններ եղան, իմ այցից հետո մեկ տարվա ընթացքում դա այդպես չաշխատեց և հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով։ Կարծում եմ՝ դա կորուստ է երկու ժողովուրդների, Ադրբեջանի և Հայաստանի համար», – ասել է ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյան։

Բոլթոնն ասել է, թե հասկանում է, որ հակամարտության լուծումը բարդ է:

«Ես Կովկասը համարում եմ առանցքային ոչ միայն այնտեղ ապրողների համար, այլև ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար։ Սա իրականում շատ վտանգավոր միջավայր է ձեր մի քանի հարևանների պատճառով։ Կցանկանայի, որ այս հարցին ԱՄՆ-ն ավելի մեծ ուշադրություն դարձներ։ Կցանկանայի, որ մենք ավելի օգտակար լինեինք, բայց այնտեղ երեք փոքր երկրներ են՝ շրջապատված մեկ մեծ երկրով և երկու խնդրահարույց երկրներով հարավից։ Կարծում եմ, որ դրսից ԱՄՆ-ի ներկայությունն ավելացնում է տարածաշրջանային անվտանգությունը, քանի որ մենք սահմանափակված չենք աշխարհագրական առումով», – ասաց նա։




Комментариев нет: