Սպորտը ևս տեղափողվել է՝ առցանց հարթակ, իսկ հայ ծանրորդները հաղթանակներ են կերտում և մեդալներ նվաճում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/31/2020

Սպորտը ևս տեղափողվել է՝ առցանց հարթակ, իսկ հայ ծանրորդները հաղթանակներ են կերտում և մեդալներ նվաճում


Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առցանց մրցաշարի հաղթող: Որպես կազմակերպիչ երկիր հանդես է եկել Ուզբեկստանը, որի Անկախության օրվան էլ նվիրված է եղել մրցաշարը: Zoom-ով անցկացված մրցաշարում Լալայանը լավագույնն է եղել երկամարտի 425 կգ արդյունքով. նա պոկում վարժությունում բարձրացրել է 195 կգ, իսկ հրումում իրեն է ենթարկել 230 կգ կշռող ծանրաձողը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ): Վերջինս 381 կգ արդյունքով (170 կգ + 211 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 355 կգ արդյունքով (165 կգ + 190 կգ) զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
Առցանց մրցաշարին մասնակցել է 30 երկրի 109 մարզիկ, որոնցից շատերի համար ԿՈՎԻԴ-19-ի համավարակով պայմանավորված՝ այս տարվա մարտից ի վեր սա առաջին մրցումն էր:


Հեղինակ՝ Տաթև Սիրունյան

Комментариев нет: