Ոստիկանները ձերբակալել են Հայաստանի ամենահայտնի «օրենքով» գողերից մեկին. ինչ պատմություններով է նա աչքի ընկել (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/14/2020

Ոստիկանները ձերբակալել են Հայաստանի ամենահայտնի «օրենքով» գողերից մեկին. ինչ պատմություններով է նա աչքի ընկել (տեսանյութ)

Armlur.am-ին հայտնի է դարձել , թե ով է եղել «օրենքով գողը», որը ոստիկանության կողմից այսօր ձերբակալվել է։  Վերջինս Ալեքսանդր Մակարյանն է, ով առավել հայտնի է «Գող Ալո» անվամբ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2020թ. օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը: Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին ՝ իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողիե ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին:

Комментариев нет: