Անհայտ անձինք գնդակոծել են ամերիկյան ռազմաբազան Սիրիայում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/10/2020

Անհայտ անձինք գնդակոծել են ամերիկյան ռազմաբազան Սիրիայում


Սիրիայի հյուսիս-արեւելքի Հասեքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել Է հրթիռակոծման: Այդ մասին հաղորդել է սիրիական Al-Watan թերթը: Հրատարակության պնդմամբ, աշ-Շադադի քաղաքում տեղակայված բազայի վրա գրոհել են անհայտ անձինք: Վերջին ամիսների ընթացքում ԶԼՄ-ներում կանոնավոր կերպով հաղորդագրություններ են հայտնվում սիրիական Էլ-Հասեքե եւ Դեյր-Էզ-Զոր նահանգներում գտնվող ամերիկացի զինվորականների վրա անհայտ ջոկատների հարձակումների մասին:

Պենտագոնում այդ տեղեկատվությունը հերքում են: Սիրիայում զինված հակամարտությունն սկսվել Է 2011 թվականին: Առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: ԱՄՆ-ից ժամանած զինվորականները Էլ-Հասեքե եւ Դեյր-Էզ-Զոր նահանգներում գտնվում են անօրինական հիմունքներով:


Նրանք իրենց ուժերը կենտրոնացրել են խոշոր նավթագազային հանքավայրերի շուրջը: Սիրիական իշխանությունները քանիցս հայտարարել են, որ ամերիկյան զորակազմի երկրում գտնվելը խախտում Է պետության ինքնիշխանությունը եւ բոլոր միջազգային նորմերը: Իր հերթին, Սիրիայի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին մայիսի սկզբին հայտարարել Էր, որ Վաշինգտոնը ձգտում Է հասնել երկրում 2011 թվականին հակամարտության սկսվելուց առաջ իրադրության վերականգնմանը եւ վերջին հաշվով այնտեղից բոլոր զինված ուժերի հեռացմանi, առաջին հերթին՝ իրանական:

Комментариев нет: