Առաջին դասարանցիների դասերը ավելի շուտ կսկսվեն - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/27/2020

Առաջին դասարանցիների դասերը ավելի շուտ կսկսվեն

Առաջին դասարանցիների դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին,  մնացածինը՝ սեպտեմբերի 15-ից։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Փոխնախարարը և նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել են ծնողներին և ուսուցիչներին հուզող մի շարք հարցերի։


Նախարարը նշում է, որ եթե պաերետատան կողմից նշված կանոնները պահպանվեն, ապա 90 և ավելի տոկոսով վարակի տարածումը կկանգնեցվի։

«Դասացուցակը այնպես ենք կազմել, որ երեխաները կարճ ժամանակով են մնալու դպրոցում։ Տարականները՝ 3, միջինում՝ 3-4, իսկ ավագում՝ 5-6 ժամ։ Ոչ թե 45 րոպեանոց դաս, այլ 1 ժամ (60 րոպե)։ Մենք ուսումնասիրել ենք ԱՀԿ-ի ցուցումները երեխաների կողմից դիմակների կրման վերաբերյալ։ Ասվում է, որ 0-6 տարեկան երեխաները դիմակ չպետք է կրեն, 6-11 տարեկան երեխաների համար որոշակի պայմաններ են առաջ քաշվում։ Խրախուսվում է 12-ից բարձր տարիք ունեցող երեխաների կողմից դիմակների կրումը։ Նշվում է, որ 6-11 տարեկան երեխաների դիմակ կրելը խնդիր չի առաջացնում, եթե երկրում համաճարակային լարված վիճակ է։ Մենք ունենք այդ լարված վիճակը»,-նշում է նախարարը և հավելում, որ լարված վիճակի մեղմացման հետ զուգահեռ թուլացվելու են նաև սահմանափակումները և հնարավոր է «ամեն շաբաթ նոր ուղեցույց հրապարակվի»։

Комментариев нет: