Շոյգուն նշել է Հայաստանից զինվորականների բարձր պատրաստվածությունը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/23/2020

Շոյգուն նշել է Հայաստանից զինվորականների բարձր պատրաստվածությունը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ

Սեպտեմբերի սկզբին Մոկսվայում կանցկացվի ԱՊՀ, ՇՀԿ եւ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպումը։ Այդ մասին կիրակի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ «Բանակ-2020» Միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմանի ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, նախ, ՀԱՊԿ-ի շրջանակում։


«Ուրախ կլինեմ տեսնել ձեզ սեպտեմբերի սկզբին Մոսկվայում ԱՊՀ, ՇՀԿ եւ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների համատեղ նիստի ժամանակ»,-ասել է Շոյգուն։

Նա իր երախտիքն է հայտնել գործընկերոջը հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ Հայաստանի զինվորականների մասնակցության համար եւ ընդգծել նրանց պատրաստվածության բարձր մակարդակը։ «Դա մեծ, նշանակալի միջոցառում է բոլորիս համար։ Դա մեր ընդհանուր տոնն է։ Փաստացի մեկ ժողովրդի տոնն է»,-նշել է նախարարը։

ՌԴ ՊՆ-ի կարծիքով՝ բարեկամական եւ համագործակցային հարաբերությունները պետք է փոխանցվեն սերնդեսերունդ, ինչպես նաեւ մեր հայրերի եւ պապերի հզոր սխրանքները, եւ ամրապնդվեն տարեցտարի։

Շոյգուն մաղթել է Հայաստանից թիմերին հաղթանակ Բանակային միջազգային խաղերում եւ առաջարկել գործընկերոջը քննարկել ռազմական ոլորտում փոխգործության երկկողմանի արդի հարցերը։

Комментариев нет: