Դատավոր Դանիբեկյանը հրապարակել է բժշկական գաղտնիք. Քոչարյանը դիմել է դատարան - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/24/2020

Դատավոր Դանիբեկյանը հրապարակել է բժշկական գաղտնիք. Քոչարյանը դիմել է դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը եւ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել:


Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասաց, որ հայցի պատճառը դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից դռնբաց դատական նիստի ընթացքում առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Ալումյանը նշեց, որ այդ աստիճանի մանրամասներով տեղեկություններ տարածվեցին դռնբաց դատական նիստում, որը մեծ հանրային հնչողություն ունի։

No comments:

READ MORE