Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ստանձնել է «Բարսելոնայի» ղեկը, այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն թվիթերյան իր էջում։
Մարզիչը վայր կդնի իր պարտականությունները ազգային հավաքականում ու պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։
Այս շաբաթ տեղեկությունը պաշտոնապես կհաստատվի։ Ըստ շշուկների՝ նա կնքելու է 2 տարվա պայմանագիր, բայց քանի որ հաջորդ տարի տեղի են ունենալու «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները, նոր նախագահը պետք է որոշում կայացնի նրա ղեկավարման հաջորդ տարվա վերաբերյալ։
Կումանի համար «կապտանռնագույնների» ղեկը ստանձնելը երազանք է: Նա բազմիցս բացեիբաց խոսել է այդ մասին։ Նա այն կարծիքին է, որ սա կարող է լինել թիմի ղեկը ստանձնելու վերջին շանսը։

No comments:
Post a Comment