«Ուֆայի Գևորիկ» մականվամբ հայտնի, այսպես կոչված՝ «օրենքով գող»ին ձեռբակալել են - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/21/2020

«Ուֆայի Գևորիկ» մականվամբ հայտնի, այսպես կոչված՝ «օրենքով գող»ին ձեռբակալել են

Օգոստոսի 19-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով տարաբնույթ միջոցառումների արդյունքում ձեռք բերած օպերատիվ տվյալները, Արաբկիր վարչական շրջանի սրճարաններից մեկում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել «Ուֆայի Գևորիկ» մականվամբ հայտնի, այսպես կոչված՝ «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին։


39-ամյա Գրիգորյանը Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից միջպետական ու միջազգային մակարդակով հետախուզվում էր Ռուսաստանի քրեական օրենսդրությամբ սահմանված քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ զբաղեցնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Գևորգ Գրիգորյանը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ ձերբակալվածների պահման վայր։ 

Комментариев нет: