Չնայած նրան, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին դեռևս ակումբում է ու դեռ հստակ չէ՝ թիմից կհեռանա՞, թե՞ ոչ, կատալոնական ակումբի ֆուտբոլիստներից մեկն արդեն ակնկալում է ստանալ արգենտինացու խաղահամարը՝ գրում է Marca-ն։
Աղբյուրը, հղում կատարելով 20 minutos-ին, հաղորդում է, որ Մեսիի «10» խաղահամարն ակնկալում է ստանալ հարձակվող Մարտին Բրեյթվեյթը։
Հիշեցնենք, որ Բրեյթվեյթը, որ կատալոնական ակումբում ելույթ է ունենում «19» խաղահամարով, այս տարի է թիմ ժամանել, ու պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2024 թվականի ամառ։
«Լեգանեսում» մինչև վերջին շրջանում «7» խաղահամարն ստանալը Բրեյթվեյթը ելույթ էր ունենում «25» խաղահամարով։ Ֆուտբոլիստը, սակայն, «10» խաղահամարը կրելու փորձ ունի «Միդլսբրոյում» անցկացրած ժամանակաշրջանից։

No comments:
Post a Comment