Պեկինը Թուրքիային հիշեցրել է Արարատը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

8/07/2020

Պեկինը Թուրքիային հիշեցրել է Արարատը


Տավուշի սահմանագոտում ադրբեջանական սադրանքին ի պատասխան հայկական զինուժի պատժիչ հարվածը եւ դրա արդյունքում ստեղծված նոր ռազմա-քաղաքական իրադրությունը անմիջապես արժանացավ ուժային կենտրոնների ուշադրությանը: Այդ գործողություններից հետո Հայաստանի պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ ԳՇ պետի հյուրերն էին Հայաստանում Իրանի, ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները, որոնք թերեւս փորձում էին ամբողջացնել ստեղծված իրավիճակի ռազմա-քաղաքական ընդգրկումը:


Այդ համատեքստում հատկանշական է Չինաստանի դեսպանի «բացակայությունը» այդ շարքում, թեեւ դեսպանը գործնականում «վերջին դիվանագետն» էր, որին հանդիպեց Հայաստանի պաշտպանության նախարարը Ադրբեջանի սադրանքից եւ պատժիչ ասիմետրիկ հարվածից առաջ:

Հուլիսի 9-ին Չինաստանի դեսպանն այցելել էր պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել նախարար Տոնոյանի հետ, քննարկելով երկկողմ եւ ռեգիոնալ նշանակության անվտանգային հարցեր: Չի բացառվում, որ այդ հանդիպումը լիովին գոհացրել է Պեկինին, Տավուշից հետո նոր հարցեր չունենալու համար: Ավելին, Տավուշն ըստ ամենայնի Չինաստանի համար ամբողջացրել է պատասխանները:

Իսկ դրանք Պեկինի համար կարեւոր են, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կապված Չինաստանի աշխարհակարգային դերի փոփոխության հետ: Ներկայումս Պեկինն այլեւս ոչ թե հավակնում, այլ ամրանում է երկրորդ բեւեռի դերում: Այդ դերն անշուշտ նշանակելու է մեծ հետաքրքրություն նաեւ Կովկասում, իսկ այդ հետաքրքրությունն իրացնելու այլ հարթություն, քան Հայաստանի անվտանգային համակարգը, Պեկինի համար գործնականում չկա: Բանն այն է, որ դրա «այլընտրանքը» թուրքական համակարգն է: Կովկասում կա անվտանգային սկզբունքային երկու համակարգ՝ թուրքական կամ ռուս-թուրքական, եւ հայկական, որտեղ Ռուսաստանը եւս կա, սակայն դեռեւս բազմաթիվ ռազմավարական հարցականներով:

Իրավիճակի գնահատման մասին է վկայում այն, որ Չինաստանը Երեւանում կառուցում է եվրասիական տարածությունում Մոսկվայից հետո մեծությամբ երկրորդ իր դեսպանատունը, ինչը նշանակում է, որ Պեկինը Հայաստանում իր դեսպանատունը դիտարկում է բավական լայն գործառութային շրջանակում: 2019 թվականի մայիսին Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն աննախադեպ շեշտադրումներով ակնարկեց հայկական հարցի հանդեպ Պեկինի ուշադրության մասին: Թուրքիային Պեկինն այդ մասին ակնարկեց մոտ մեկ տարի անց՝ կորոնավիրուսի համաճարակի օրերին Հայաստան առաքված մարդասիրական օգնության արկղերի վրա գրելով Արարատի մասին, ինչը հարուցել էր Անկարայի դժգոհությունը:

Չինաստանը Հայաստանի համար կարեւոր գործընկերներից մեկն է թուրքական սպառնալիքի զսպման այն ռազմավարական խնդրում, որի մասին օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ակնարկելով, որ եղած ռուսական առանցքով ձեւաչափերը այդ խնդրի համար այլեւս բավարար չեն: Ընդ որում, այդ հանգամանքի գուցե էքզիստենցիալ, այսպես ասած խորհրդանշական արձանագրումը թերեւս մոտ մեկ տարի առաջ հունիսին էր՝ Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումի բեմում, որտեղ առաջին դեմքի մակարդակով էին Ռուսաստանը, Չինաստաննն ու Հայաստանը, խորհրդանշելով եվրասիական տարածքում ուժային հարաբերակցության վերափոխման ընթացքը: Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է տավուշյան ադրբեջանական սադրանքի ֆոնին ՌԴ ԱԳՆ խոսնակի խորհրդավոր գրառումը՝ «Պակասում է Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումն ու «տապը» Բաքվում, դե դուք հասկացաք»:

Բարդ է իհարկե ասել, թե հուլիսի կեսին հատկապես ինչն է պակասում տիկին Մարիային, բայց Ռուսաստանին Կովկասում իրապես պակասում է կամ Արեւմուտքը, կամ Չինաստանը՝ թուրքական էքսպանսիայի ռազմա-քաղաքական զսպման համար: Մեկ տարի առաջ Սանկտ-Պետերբուրգի ֆորումը թերեւս վկայում էր, որ Մոսկվան պատրաստ է դիտարկել Չինաստանի տարբերակը: Թեեւ, չի բացառվում, որ այդ տարբերակը դիտարկում են ԱՄՆ ու Չինաստանը՝ վերաբաժանելով միջազգային այն անվտանգային գոտիները, որոնք Ռուսաստանի պատասխանատվության տակ են:

Հայաստանի համար ռազմավարական խնդիր է Կովկասի հայկական անվտանգային համակարգում իր հերթին կարողանալ բազմավեկտոր աշխատանքով բաժանել գործընկերային դերերը՝ Հայաստանի պատասխանատվության առանցքով, բազմակողմ փոխադարձության սկզբունքով:


Комментариев нет: