Սիրուշոն Լեհաստանում կմասնակցի միջազգային երաժշտական փառատոնի (լուսանկարներ) - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/27/2020

Սիրուշոն Լեհաստանում կմասնակցի միջազգային երաժշտական փառատոնի (լուսանկարներ)

Երգչուհի Սիրուշոն Լեհաստանում է։ Նա մասնակցելու է միջազգային երաժշտական փառատոնի:



Ինչպես իր սոցցանցերի էջերում գրել է երգչուհին, դեռ պարզ չէ, թե ինչպես են ելույթ ունենալու։

«Այս շրջանում դա անհավանական է թվում և ինքներս էլ չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում ճանապարհին ու արդյոք իսկապես կստացվի հասնել Լեհաստան և ելույթ ունենալ, թե ոչ, բայց լեհական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի կարողանանք ներկա գտնվել փառատոնին, որը Լեհաստանի ամենակարևոր երաժշտական միջոցառումն է: Ճանապարհը որը պետք է տևեր 4 ժամ այս պարագայում տևելու է 17 ժամ: Հուսով ենք ամեն ինչ բարեհաջող կանցնի: Կփորձենք հնարավորինս լուսաբանել»,- հրապարակումներից մեկում գրել է երգչուհին։

Մեկ այլ հրապարակմամբ էլ նա տեղեկացրել է, որ արդեն ժամանել է Ժեշով քաղաք։։


«Քիչ առաջ հասանք Ժեշով քաղաք, որտեղ ամսի 28-ին տեղի է ունենալու երաժշտական փառատոնը, որը բացառիկ է իր տեսակի մեջ, այս շրջանում հավաքել տարբեր երկրների արտիստներին մեկ բեմում իսկապես մեծ խնդիր է: Հիմա պետք է փորձենք հանգստանալ: Վաղը առավոտյան սկսում ենք փորձեր: Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք և քաջալերում էիք մեզ ճանապարհին»։


No comments:

READ MORE