Պավլիկ Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել. վիճակն այսօր կայուն ծանր է - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/21/2020

Պավլիկ Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել. վիճակն այսօր կայուն ծանր է

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում.  նա սուր ինֆարկտ է տարել։ Ըստ NEWS.am կայքի՝ այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։


«Պավել Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել, որի հետևանքով թոքերի և երիկամների հետ խնդիր է առաջացել։ Այսօր կայուն ծանր է վիճակը։ Գիտակցությունը տեղն է։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտարարել է Փոստանջյանը։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին, Երրանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատավարությանը Փոստանջյանը դատարանին է ներկայացրել բժշկական տեղեկանք, որտեղ նշված էր, որ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է։

No comments:

READ MORE