Ալիեւը Պուտինից պարզաբանում է պահանջել ՀՀ առաքվող զինամթերքի համար - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/14/2020

Ալիեւը Պուտինից պարզաբանում է պահանջել ՀՀ առաքվող զինամթերքի համար

«Իլհամ Ալիեւը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան եւ ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է», - ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Մամուլի ծառայությունում նաեւ նշել են, որ «Ալիեւը Ռուսաստանի նախագահի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հուլիսի 17-ից առ այսօր Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների մատակարարման ինտենսիվությունը անհանգստություն եւ լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանի հանրությունում»:


Օգոստոսի 12-ին երեկոյան ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը: Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ ասված էր.



«Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների մասին՝ հուլիսին ադրբեջանա-հայկական պետական սահմանին տեղի ունեցած իրավիճակի լարման համատեքստում: Ռուսաստանյան կողմից ընդգծվել է լարման աճին նպաստող որեւէ գործողություն բացառելու կարեւորությունը»:

No comments:

READ MORE