ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի այցն Արցախ բավականին բուռն զարգացումներ առաջացրեց: Այստեղ խնդիրը ոչ թե բուն այցի բովանդակային մասն էր, որն ի դեպ, բավականին տպավորիչ էր` Արցախի ԱԺ նախագահի, անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ Վանեցյանի հանդիպման համատեքստում, այլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առաջին հայացքից տարօրինակ արձագանքը։
Երեկ կեսօրին Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեկնաբանելով Վանեցյանի հետ չհանդիպելու Արայիկ Հարությունյանի արարքը՝ ասել էր, որ «պարոն Վանեցյանի նկատմամբ պարոն նախագահն ունի շատ դրական վերաբերմունք, այս առումով որևէ խնդիր չկա: Բացի դրանից, պարոն Վանեցյանի ղեկավարած պատվիրակությանն արդեն հանդիպել է Խորհրդարանի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարն է ընդունել, այնպես որ, այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել ես ուղղակի անիմաստ եմ համարում»:
Սակայն ավելի ուշ Արցախի նախագահի խոսնակը իր նախորդ հայտարարությանը հակասող գրառմամբ հանդես եկավ՝ նշելով, թե «Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ...»:
Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը երկու դիտանկյունից կարելի է քննարկել: Առաջինը, Արցախի նախագահի վտանգավոր մեկնաբանությունն է այն մասին, որ իր համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը:
Սրանով Հարությունյանը ոչ միայն խարխլում է Արցախի պետականության հիմքում ընկած համախմբվածության, միասնականության սկզբունքը, այլ լուրջ հարված է հասցնում Արցախի սուբյեկտայնությանը:
Թվում է, թե սա տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի շողոքորթելու, ևս մեկ անգամ իր հավատարմությունը հրապարակայնորեն արտահայտելու Արայիկ Հարությունյանի արդեն հոգնեցնող համառության շրջանակներում, սակայն այն իրականում շատ ավելի վտանգավոր է արտաքին լսարանին ուղղված ուղերձներով:
Երկրորդ դիտանկյունից, սա պետք է քննարկել բարոյական և գիտակցական մակարդակում: Արթուր Վանեցյանն Արցախի նախընտրական գործընթացներին ամենաակտիվ դերակատարություն ունեցած դեմքերից է, ով իր պաշտոնական դիրքի և ինչու չէ՝ գործընթացներին պրագմատիկ արձագանքելու ունակություններից ելնելով, բավականին բարդ ժամանակներում մասնակցություն է ունեցել Արցախի այսօրվա քաղաքական ճարտարապետության ստեղծմանը:
Արթուր Վանեցյանը լավագույնս տիրապետում է 2018-2020 ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների հետ կամուրջներ կառուցած գործիչների, տեղեկատվության խողովակների, ցանցային անցուդարձին և այլն:
Բուն Արայիկ Հարությունյանի մասով, հասկանալի է, որ Վանեցյանը ոչ միայն տեղյակ է Նիկոլ Փաշինյանի վրա դուրս գալու Արայիկ Հարությունյանի բոլոր փորձերին, այնպես էլ՝ Փաշինյանի՝ Արայիկ Հարությունյանին որպես նախագահի նախընտրելի թեկնածու կարգելու դրդապատճառներին:
Ավելին, որևէ մեկի համար նորություն չէ, որ Հարությունյանի՝ որպես նախագահի թեկնածու նախագծելու, մշակելու և խաղացնելու դերը Հայաստանին էր պատկանում և նրա բոլոր գործողությունները ամբողջությամբ պաշտոնական Երևանի կողմից են իրականացվել:
Նույնիսկ տեղեկատվական ուժերն են համախմբվել և ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն գործել մեկ միասնական դաշում: Բացի նրանից, որ Արայիկ Հարությունյանն այս ընթացքում հանուն Նիկոլ Փաշինյանին ստիպված է եղել տեղեկատվական դաշտում «սևագործ բանվորի» գործ ստանձնել, նրա ֆեյքային ինդուստրիան ամբողջովին ծառայել է Նիկոլ Փաշինյանի տեղեկատվական քաղաքականության իրագործմանը, իհարկե շատ հարցերում ստացել նաև նրանց աջակցությունը:
Հայաստանի իշխանության աջակցությամբ, ընտրություններից առաջ Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ ունեցավ որոշ լրատվամիջոների, փորձագետների հետ, որի ողջ կազմակերպչական աշխատանքները կոորդիացնում էր վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ի դեպ, նախընտրական փուլում, Հարությունյանը մի քանի անգամ հանդիպել է նաև նրանց հետ, պայմանավորվել տեղեկատվական աշխատանքի ներդաշնակեցման մասին:
Արայիկ Հարությունյանի ֆեյքային ֆաբրիկաները հիմնականում հավաքագրվել և ակտիվացվել են 2019-ը թվականի սկզբներին: Աշխատանքների մի մասը համակարգել է այն ժամանակ դեռևս «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր, ներկայումս Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական Ռուդոլֆ Հյուսնունցը, իսկ երկրորդ մասը՝ Արցախի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, ով իր մյուս ընկերոջ, ներկայումս Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ, նաև կուսակցություն հիմնեց, որը Արայիկ Հարությունյանի կուսակցության հետ դաշինքով մասնակցեց ընտրություններին:
Իսկ որպես պարգևատրում, Հակոբջանյանն ու Սարգսյանը բարձր պաշտոններ և կոչումներ ստացան ուժային կառույցներում:
Ի դեպ, այս շղթայում հետաքրքիր դեր ունի առաջին հայացքից հին գվարդիայի, սակայն իրականում «նորովի» ներկայացող Կամո Աղաջանյանը, ով Սերժ Սարգսյանի առանցքային զինակիցն էր մինչև 2018 թվականը, սակայն հետհեղափոխական Հայաստանում, ինչպես հաճախ է լինում, մարդիկ վերափոխումների փուլ են անցնում՝ հավատարմության երդում անձամբ Նիկոլ Փաշինյանին, ինչպես օրինակ՝ ներկայիս ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը և հայտնվում Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնում: Իհարկե, «օգտագործվելուց» հետո նրանք բոլորն իրենց արժանի տեղը կգտնեն բոլորին հայտնի վայրում։
Ցավալի է, որ հայկական երկրորդ պետության ղեկին ստրկամիտ մարդիկ են, որոնք իրենց պարտադրված հայտարարությունները հանրայինացնելիս անգամ չեմ համարձակվում խմբագրել դրանք՝ ամոթալի զարգացումներ գոնե մեղմելու համար։
Աղբյուր` Փաստինֆո

No comments:
Post a Comment