Պայթյունից տուժած տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. միացված է արհեստական շնչառության սարքին - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/26/2020

Պայթյունից տուժած տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. միացված է արհեստական շնչառության սարքին


Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: «Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

No comments:

READ MORE