Սիսիանի շենքերից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է երկու ական - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/24/2020

Սիսիանի շենքերից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է երկու ական


Այսօր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է երկու ական։ Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը: Հերթապահություն է սահմանվել Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից։

Комментариев нет: