Ռուսական լրատվամիջոցները ի դեմս պետական հեռուսաալիքների ՝ սկսել են հաղորդել Ռուսաստանում ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարող պատվաստանյութի մասին։ ՌԴ նախագահ Պուտինը Ռուսասատնի առաջին ալիքով անձամբ հայտարարեց, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է այս պատվաստանյութը հայտնաբերել, և փորձարկումները ցույց են տալիս , որ այն իսկապես արդյունավետ է պայքարում 21-րդ դարի մահաբեր համաճարակի դեմ ։
«Որքան ինձ հայտնի Է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել Է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել է նախագահը։
Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը թույլ Է տալիս ձեւավորել երկարատև իմունիտետ, որը, հավանաբար, կտևի մինչեւ երկու տարի: Այդ մասին ասվում է նաև ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Պատվաստանյութի ներմուծման կրկնակի սխեման թույլ Է տալիս երկարատև իմունիտետ ձեւավորել: Վեկտորային պատվաստանյութերի կիրառման փորձը (կրկնակի սխեմայի ներմուծման դեպքում) ցույց Է տալիս, որ իմունիտետը պահպանվում Է մինչև երկու տարի»:-Նշվում Է, որ օգոստոսի 11-ին գրանցված պատրաստուկը՝ Գամ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ-ը, վեկտորային երկբաղադրիչ պատվաստանյութ Է՝ մարդու ադենովիրուսի հիման վրա:
«Պատվաստանյութն անվտանգության եւ արդյունավետության բոլոր անհրաժեշտ փորձարկումներն անցել Է կենդանիների մի քանի տեսակների (կրծողների եւ պրիմատների) վրա, ավելի ուշ պատվաստանյութը փորձարկվել Է կամավորների երկու խմբի (յուրաքանչյուրը՝ 38-ական մարդ) վրա: Պատվաստանյութը չի պարունակում COVID-19-ի վիրուսի բաղադրիչներ»,-պարզաբանվում Է հաղորդագրության մեջ:
Նշենք , որ Վլադիմիր Պուտինի աղջիկն անձամբ է փորձարկել պատվաստանյութի արդյունավետությունը։
Պատրաստուկն արտադրվելու Է Գամալեյայի անվան կենտրոնի և Զելենոգորոդի «Բիննոֆարմ» ընկերության կողմից, հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը:
Комментариев нет:
Отправка комментария