«Միʹ կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք». Մգեր Արմենիայի կոչը բելառուսներին - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/14/2020

«Միʹ կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք». Մգեր Արմենիայի կոչը բելառուսներին


Երգիչ Մհերը, ով ավելի շատ հայտնի է Մգեր Արմենիա կեղծանունով, ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է բելառուսներին. «Բելառուսցի ժողովուրդ, մի կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք՝ հավատալով Հայաստանի նոր հեղափոխական իշխանություններին ու լավ կյանքի նրանց ստահոդ խոստումներին:

Մենք ինքներս մեր ձեռքով նրանց բերեցինք իշխանության և երկրի ղեկավարումը տվեցինք նրանց՝ այդ ստոր անպատասխանատու խաբեբաների ու կեղծավորների ձեռքը, ու ահա տառապում ենք:


Միայն թե այն, ինչ տեղի է ունենում հիմա Բելառուսում, ինձ հիշեցնում է 2008-ի մարտի 1-ը, այլ ոչ թե 2018-ի թավշյա հեղափոխությունը»:

No comments:

READ MORE