Ալեն Սիմոնյանի լուսանկարը ՔՊ գրասենյակի պատին փակցնողը Վարդգես Գասպարին էր. ինչ էր նա պահանջում այս ակցիայով (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/25/2020

Ալեն Սիմոնյանի լուսանկարը ՔՊ գրասենյակի պատին փակցնողը Վարդգես Գասպարին էր. ինչ էր նա պահանջում այս ակցիայով (տեսանյութ)

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ ակտիվիստ Վարդգես Գասպարին եկավ և գրասենյակի պատին փակցրեց Ալեն Սիմոնյանի լուսանկարով պաստառ, որի վերևի մասում գրված է. «Նոր Հայաստանում պետության հիմքերը խարխլող առաջին բարձրաստիճան պաշտոնյան»։

Պաստառը փակցնելուց հետո գրասենյակի աշխատակիցը դուրս եկավ և հեռացրեց այն։

Լուսանկարը փակցնելու պատճառների մասին Գասպարին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։ Նրա խոսքով նման ակցիա իրականացնելու պատճառը Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ փողոցում տեղի ունեցած միջադեպն է։ Գասպարին կարծում է, որ նախաքննությունը ճիշտ չի իրականացվել, որի հետևանքով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակցին, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնյային. «Սա պետության հիմքերը խարխլող մոտեցում է, որը անթույլատրելի է»։

Նա նաև նշեց, որ իր ձեռքում գտնվող պաստառը փակցնելով ավարտում է իր ակցիան։


No comments:

READ MORE