Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտկարգ նիստ կանցկացնի Թուրքիայի հետ էսկալացիայի ֆոնին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/13/2020

Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտկարգ նիստ կանցկացնի Թուրքիայի հետ էսկալացիայի ֆոնին

Հունաստանի Ազգային անվտանգության կառավարական խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նստավայրում՝ Մաքսիմի պալատում՝ Միջերկրական ծովի արեւելքում լարված իրադրության պայմաններում: Այդ մասին հայտնել է հանրապետության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ չճշտելով օրակարգը:

Օգոստոսի 10-ին ավելի վաղ Թուրքիան ծանուցում է տարածել միջերկրածովյան նավերի նավապետների համար, որը հաղորդվել է NAVTEX ազդարարման միջազգային ավտոմատացված համակարգով: Ինչպես հաղորդել է NTV հեռուստաալիքը, դա կապված է այն բանի հետ, որ Անթալիայից մեկնել է թուրքական Oruc Reis հետազոտական նավը Միջերկրական ծովում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ սկսելու համար: Հունաստանի Newsbomb.gr նորությունների պորտալի տվյալներով՝ Oruc Reis-ը եւ այն ուղեկցող ռազմանավերն այժմ գտնվում են Հունաստանի Կարպատոս կղզուց դեպի հարավ: Ինչպես օգոստոսի 9-ին հայտնել է հունական Armyvoice.gr պորտալը, Հունաստանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել Եգեյան ծովում Թուրքիայի ռազմանավերի ծավալման պատճառով՝ օգոստոսի 10 – 11-ը՝ Հունաստանի Հռոդոս եւ Կաստելորիզո կղզիների միջեւ ծովային գոտում նախատեսված հրաձգություններով զինավարժանքների կապակացությամբ:
Պորտալի տվյալներով՝թուրքական նավերի ծով դուրս գալու պատճառով Հունաստանի զինված ուժերում հայտարարված է տագնապ, զինվորականները կանչվել են իրենց զորամասեր: Հաղորդվում է, որ մարտական պատրաստության են բերված օդուժը, ինչպես նաեւ Հունաստանի ռազմածովային ուժերի նավերն ու սուզանավերը, որոնք գտնվում են Եգեյան ծովի հանգուցային դիրքերում: Ըստ որում ինչպես նշում է պորտալը, թուրքական նավերը նույնպես ակտիվորեն մոբիլիզացվում են. թուրքական նավատորմի տասնյակ նավեր են ծավալված Հռոդոսի եւ Կաստելորզոյի միջեւ ընկած միջազգային եւ տարածքային ջրերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Комментариев нет: