Լուկաշենկոն բելառուսներին կոչ է արել ներել իրավապահների սխալները - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/22/2020

Լուկաշենկոն բելառուսներին կոչ է արել ներել իրավապահների սխալները


Լուկաշենկոն բելառուսներին կոչ է արել ներել բողոքի ցույցերի ընթացքում իրավապահների սխալները: Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը՝ Գրոդնոյում կայացած հանրահավաքի ժամանակ:

«Ի՞նչ եք անելու, եթե փողոցներում ավազակություն սկսվի: Ո՞ւմ պետք է զանգահարեք: 01, 02, 03 կամ 101, 102, 103. Այս հեռախոսահամարները մենք մանկուց գիտենք, մի կոտրեք այս մարդկանց: Սրանք ձեր մարդիկ են: Նույնիսկ եթե նրանք ինչ-որ տեղ սխալվել են, ներեք նրանց»,- ասել է Լուկաշենկոն:


Բելառուսի նախագահը հայտարարել է, որ նախագահական ընտրություններից հետո հանրապետությունում բողոքի ցույցերը ցրելու ընթացքում իրավապահ մարմինների գործողություններից տուժածների լուսանկարների 60%-ը սարքած է:

«Ո՞վ է նստած ինտերնետում: 60%-ը ցույց է տվել կապտուկները: 60% սարքած կադրեր: Ժամանակ կանցնի, մենք հանգիստ ձեզ այս մասին կասենք եւ ցույց կտանք: Այսօր դրա մասին խոսելու ժամանակը չէ, որպեսզի չգրգռենք մարդկանց»,- շաբաթ օրն ասել է Լուկաշենկոն:

Комментариев нет: