Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորներից մեկը երեխա է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/02/2020

Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորներից մեկը երեխա է


Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Սամվել Ղուկասյանի վարած Opel Astra մակնիշի, 31-ամյա Տիգրան Մանուսաջյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 23-ամյա Գոռ Թունյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ Բախման հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոցներ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսներն ասել են, որ վիրավորներից 2-ը տեղափոխվել են «Էրեբունի», իսկ մեկը՝ երեխա, «Մուրացան» բժշկական կենտրոններ։ Երեխան նշված կենտրոնում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։


© factor.am

Комментариев нет: