Նախ նշենք, որ Սերժ Սարգսյանը շուրջ 1 տասնամյակ կառավարում էր Հայաստանի Հանրապետությունում։
Այդ 1 տասնամյակը և, իհարկե, դրանից առաջ պաշտոնավարած Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները հայ ժողովրդի համար եղել ենք կոռուպցիայի, թալանի, զրկանքների, նսեմացման տարիներ։ Սակայն եկավ սպասված 2018թ․ և կատարվեց համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող հեղափոխություն։
Հիշեցնենք, որ այսօր 2018-ի հրաժարականից հետո առաջին անգամ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիս է հրավիրել, թեման 2016-ի ապրիլյան պատերազմն է։ Նկատենք, սա ոչ միայն 2 տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսն է, այլև թերևս նրա ամենամեծ ասուլիսը` հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանին հարցեր տալու հնարավորություն են ունեցել Ազգային ժողովում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները՝ առանց խտրականության։
Ձեզ ենք ցանկանում ներկայացնել տեսանյութ, թե ինչպես Factot TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը անհարմար դրության մեջ գցեց Սերժ Սարգսյանին՝ հարց հնչեցնելով, թե ինչպես եք վերաբերում այն փաստին, որ դուք Անկախ Հայաստանի պատմության մեջ միակ ղեկավարն եք, ում ղեկավարման օրոք Հայաստանի Հանրապետությունը տաարածքներ է կորցրել։
Տեսանյութն առաջարկում ենք դիտել ստորև՝
No comments:
Post a Comment