Չինական պատվաստանյութը հնարավոր է շուկա մտնի դեկտեմբերի վերջին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

8/18/2020

Չինական պատվաստանյութը հնարավոր է շուկա մտնի դեկտեմբերի վերջին


Չինական ապաակտիվացված  COVID-19-ի դեմ պատվաստանյութը հաստատվելուց հետո հնարավոր է շուկայում հայտնվի 2020 թվականի վերջին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Sinopharm պետական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լյու Ցզինժեն: «Պատվաստանյութը, որի կլինիկական փորձարկումները սկսվել են ապրիլի վերջին, այժմ փորձարկումների վերջին փուլում է գտնվում Արաբական Միացյալ Էմիրություններում»,- ասել է նա: Մինչ այդ, պատվաստանյութի արդյունավետությունը փորձարկվել է կենդանիների վրա, այդ թվում՝ սպիտակ առնետների, մկների, խոզերի, նապաստակների: Ըստ worldometers.info-ի տվյալների՝ օգոստոսի 18-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 22 052 928 դեպք, մահացել է 777 479 մարդ:


© factor.am

Комментариев нет: