Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն մինչև սեպտեմբերի 7-ը երկարաձգել է հակահամաճարակային միջոցառումները, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Դրանց թվում է դիմակների պարտադիր կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Բացի այդ, Իտալիայի կառավարությունը հաստատել է տնտեսական աջակցության՝ 25 միլիարդ եվրո արժողությամբ փաթեթ, որը ներառում է հարավային շրջանների հարկերի վճարումներն ու կարիքավոր ընտանիքներին տրվող վճարների մեծացումը: Հավելենք, որ ըստ worldometers.info վիճակագրական կայքի՝ Իտալիայում այժմ COVID-19-ի 12.924 ակտիվ դեպք կա։ Մինչ օրս երկրում վարակման 249․756 և մահվան 35․190 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսի դեպքերով Իտալիան աշխարհում 16-րդն է։
Նելլի Մելքոնյան
© factor.am
Комментариев нет:
Отправка комментария