Օրվա աստղագուշակ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/27/2020

Օրվա աստղագուշակ

Խոյ. Չնայած օրվա պատկերը, ընդհանուր առմամբ, այնքան էլ բարենպաստ չէ, այնուամենայնիվ հաջող պահերը բացառված չեն: Այսպես, առավոտյան դուք գերազանց կլուծեք պրոֆեսիոնալ խնդիրները, կգտնեք ձեր և ղեկավարության համար կարևոր հարցերի պատասխանները: Օրվա ընթացքում կբարդանան հարաբերությունները աշխատակիցների հետ, քանի որ ձեր ասած շատ մտքեր նրանց կողմից սխալ կընկալվեն: Քննարկումը պետք կլինի կրկնել, որից հետ շատ բան կհստակեցվի:


Ցուլ. Այսօր գործնական հարաբերություններում ծագում են լուրջ խնդիրներ, և վտանգ կա, որ ձեռք բերեք ազդեցիկ հակառակորդ, ով կձգտի քանդել ձեր բոլոր պլանները: Վառ են արտահայտվում ձեր լիդերական ունակությունները, ինչը ոչ բոլորի սրտով է: Մրցակցությունը ընդունում է տհաճ ձևեր, և կարող է պարզվել, որ ձեր վաղեմի դաշնակիցները անցել են հակառակորդի ճամբարը: Տնային գործերը դուք հեշտությամբ և առանց խնդիր հարթում եք։

Երկվորյակներ. Դուք հայտնվել եք դժվար իրավիճակում, սակայն դեռևս պատրաստ չեք դա խոստովանել: Որքան ավելի երկար ժամանակ դուք բացառեք ակնհայտը, այնքան ավելի կդժվարանան գործերը: Անհրաժեշտ է զգուշություն շփումներում, և պարզվում է, որ կանանց հետ գործ բռնելը ավելի հեշտ է, քան` տղամարդկանց: Վատ օր չէ խոշոր գործարքներ կնքելու համար, սակայն պետք է անձամբ հետևել այն բանին, որ դրանք իրավաբանական առումով լիակատար ճշգրիտ լինեն: Ոչ բոլոր պրոֆեսիոնալ պլանները հնարավոր կլինի իրականացնել` անձնական և տնային գործերը ձեզ կշեղեն:

Խեցգետին. Օրը հատկապես հարմար է ինքնուրույն աշխատանքի, ուսման, հետազոտություններ անցկացնելու համար: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ազատություն, այնպես որ, եթե դուք կապված եք ինչ-որ խոստովանություններով, աշխատեք դրանք որքան հնարավոր է շուտ իրականացնել: Բարենպաստ օր է ցանկացած տեսակի փոփոխությունների համար` կահույքը վերադիրքավորելուց մինչև կադրային քաղաքականությունը վերանայելը:

Առյուծ. Իրեն զգացնել է տալիս բացասական միտումների ազդեցությունը: Առաջին հերթին այն իր հետքն է թողնում անձնական հարաբերությունների զարգացումների վրա, և բավական մեծանում է կոնֆլիկտների հավանականությունը, չեն բացառվում նաև այնպիսի վեճերը, որոնք վերջնակապես կարող են խզել ձեր հարաբերությունները: Մի փոքր ավելի լավ են դասավորվում գործնական շփումները. ճիշտ է` տարաձայնություններ ծագում են, սակայն դրանք հեշտությամբ հաղթահարվում են։

Կույս. Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում, ընդ որում` հաճախ դա անսպասելի է լինում ինչպես ձեզ, այնպես էլ` ձեր շրջապատի համար: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն: Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:

Կշեռք. Հիանալի օր է աշխատանքի համար, այդ թվում և` հոգնեցուցիչ, բարդ, հատուկ հմտություններ պահանջող: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ գլխավորի վրա, դեն նետել ամեն մի աննշան ու ոչ կարևոր բան: Մանր գործերը արժե վստահել դաշնակիցներին, որպեսզի կարողանաք ինքներդ ձեզ լիովին նվիրել կարևոր նախագծի: Սակայն ձգտեք գերջանքեր չթափել` հոգնածությունը կարող է սխալների պատճառ դառնալ: Այսօր չի հաջողվում մտերիմների կողմից հասկացված լինել, ձեզանից պահանջվում է սովորականից ավելի մանրամասն բացատրություններ։

Կարիճ. Այսօր շատ դժվար է հանգստություն պահպանելը, սակայն առանց դրա դուք ուղղակի չեք կարող հասնել որևէ դրական արդյունքի: Դուք հեշտությամբ եք ենթարկվում սադրանքների, հաճախ եք գնում ռիսկի այնպիսի իրավիճակներում, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Ձեզ նաև շատ հեշտ է ամեն տեսակի կասկածելի ու վտանգավոր նախագծերի մեջ ներքաշելը: Հիշեք, որ ցանկացած արվելիք քայլի վրա պետք է ինքնուրույն մտածել, և երբեք չկայացնել որոշումներ` շրջապատի ազդեցության տակ:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է, որը ձեզ բազմաթիվ հետաքրքիր բաներ է խոստանում: Դուք մտածում եք չափազանց ոչ ստանդարտ, ձեր գաղափարները և որոշումները ապշեցնում են իրենց յուրատեսակությամբ: Մարդիկ, ովքեր ունակ չեն համարձակ եզրահանգումներ անելու, սիրով հետևում են ձեր օրինակին, սատարում են ձեր ձեռնարկումներին: Հարմար օր է մտահորիզոնը ընդլայնող ցանկացած գործունեության համար:

Այծեղեջյուր. Օրվա սկզբին հնարավոր են խնդիրներ` դա այն ժամանակահատվածն է, երբ մանր վեճերը կարող են վերածվել լուրջ կոնֆլիկտների: Դուք սրտին մոտ եք ընդունում այն ամենն, ինչը կարելի էր և անտեսել, հաճախ եք խնդիրներ ստեղծում այնպիսի բաներից, որոնք ուշադրության արժանի չեն: Նայեք իրերին ավելի պարզ և լավատեսորեն, դա կհեշտացնի ձեր կյանքը: Աստիճանաբար ուժեղանում է դրական միտումների ազդեցությունը, հնարավոր է դառնում կարգավորել մանր թյուրիմածությունները։

Ջրհոս. Ձեզ հաջողվում է ճիշտ գնահատել իրավիճակը` որքան էլ որ այն բարդ ու խճճված թվա: Այսօր կարելի է ռազմավարական նշանակություն ներկայացնող որոշումներ ընդունել, մշակել երկարաժամկետ նախագծեր: Դուք տրամադրված եք չափազանց լուրջ, և շրջապատին դա շատ է դուր գալիս: Ստացվում են հետաքրքիր գործնական առաջւարկներ, հնարավորություն կա բարձր վարձատրվող և հետաքրքիր աշխատանք գտնելու:

Ձկներ. Այսօր վճռականությունն ու հետևողականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Այդ հատկությունների շնորհիվ դուք հաջողության կհասնեք թե գործնական բանակցություններում, և թե անձնական հարաբերություններ հաստատելիս: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնել: Բարենպաստ օր է հրապարակային ելույթների և աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: 

No comments:

READ MORE